Հանելուկներ

Քեսապերէն                                                                         Հայերէն

1- Սաղիէն սէկկուօծ կ’ըննի, սէկկուօծիէն սաղ կ’ըննի, ատ չէ՞ի:

2- Նըրքիվը տախտուօկ, ըրվան տախտուօկ, միէջը ճատըգարէ մը:

3- Բուլուր աղըլ, եարսոն ըրկը կէպուօծ շօն:

4- Լիզզօ չունա կը խուսա, վիտ չունա կը քիլի:Ատ չէ՞ի:

5- Աստուօծ կը պէտի, մինք կը քէկինք:

6- Ծարքը ծաղէկ, միէջը աղէք:

7- Չուք վիտը խուղէն, ըրկը վիտը կուղէն:

8- Մինք ունենք տըղայ մը, կիւտի կիւտի չըքէքնէր:

9- Զուօյք աղբըրտաք ին, մէկմիկի հառօ, այնը տիէղը կուն:

10- Կէրմրուօկ շիշիկ, ըլլէոք զիհիր։

1- Ողջէն սատկած կ’ելլէ, սատկածեն ողջ կ’ելլէ: Այդ ի՞նչ է: (Հաւկիթ)

2- Ներքեւը տախտակ, վրան տախտակ, մէջը վհուկ մը: (Կրիայ)

3- Բոլոր փարախ, երեսուն երկու կապուած շուն: (Բերան եւ Ակռաներ)

4- Լեզու չունի կը խօսի, ոտքեր չունի կը քալէ. Այդ ի՞նչ է: (Ջուր)

5- Աստոգծ կը պատէ, մենք կը քակենք: (Նուռ)

6- Ծայրը ծաղիկ, մէջը աղիք: (Վառող պատրոյգ)

7- Չորս ոտքը հողին, երկու ոտքը կողին: (Ձի եւ ձիաւոր)

8- Ունինք տղայ մը՝ կ’ուտէ կ’ուտէ չի կղկղեր: (Տզրուկ)

9- Զոյգ եղբայրներ են, իրամէ հեռու, բայց միշտ նոյն տեղն են: (Աչքեր)

10- Կարմրուկ սրուակ, թոյնով է լիք: (Կծու պղպեղ)